Ներքին 1 տարի առաջ - 20:21 17-03-2025

Հայ-ամերիկյան հարաբերությունները սառեցված են. Ուոլցի ուղերձը մոռացվող հեռագիր է

X-ի իր էջում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել էր, որ հակամարտությունը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Այդ մասին Մայք Ուոլցը խոսել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ անցյալ շաբաթ։

«Ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել՝ պայմանավորվելով խաղաղության համաձայնագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի ոսկե դարաշրջանը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել մինչև դա տեղի չունենա»,- ասվում է Ուոլցի գրառման մեջ։

Հասկանալու համար, թե որքանով է Ուոլցի այս ուղերձը կարևոր, Oragir.News-ը կապ հաստատեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։



Բադալյանը նշեց, որ հաղորդագրության մեջ Ուոլցը ընդամենը նշել է, որ ողջունում է խաղաղության հաստատումը, և գերիները պետք է ազատ արձակվեն, այս պահի դրությամբ սրանք ընդամենը խոսքեր են, որովհետև կոնկրետ գործողություն չի իրականացվում Ադրբեջանի նկատմամբ, որը կստիպի դադարեցնել Բաքվում ընթացող դատավարությունը և ազատ արձակել կալանավորվածներին։

Քաղտեխնոլոգի խոսքերով՝ մենք կարող ենք համարել, որ սա ընդամենը հերթական անիմաստ կամ մոռացվող հեռագիրն էր։ Տարածաշրջանը փոփոխվել է, և ԱՄՆ-ն փոխել է իր արտաքին քաղաքականությունը։

Այսօր Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները ընդհանրապես խոստումնալից չեն, դրանք լրիվ սառեցված են, հիմա ոչինչ չի կարող լինել, քանի որ Հայաստանը և Հարավային Կովկասը ԱՄՆ-ի հետաքրքրության դաշտում չեն, իսկ թե հետագայում ինչ կլինի, դա դեռ մենք կտեսնենք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում