Մամուլ 1 տարի առաջ - 07:20 15-03-2025

Հերթական փորձանքը կառավարության կողմից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ լրացավ մի օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկման ժամկետը, որը կառավարությունը ցանկանում է փաթաթել հանրության գլխին: Փորձագիտական շրջանակներն ու շատ գործարարներ այս նախաձեռնությունն արդեն գնահատել են որպես հերթական փորձանք: Խոսքը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որը, ի մասնավորի, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի գնահատմամբ, բերելու է զանգվածային սնանկությունների, բիզնեսի համատարած փակման, բիզնես միջավայրի այլանդակման և տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքի վատթարացման։

Բանն այն է, որ օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ կայացվի, ապա դրա վիճարկումը չի կասեցնելու տուգանքի վճարումը: Շատ գործարարներ նշում են, որ վարչական դատավարության կարգով քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինը տևում է երկու տարուց ավելի, հետևաբար սխալ որոշումների դեպքում քաղաքացին կամ բիզնեսը անարդար ձևով այդքան ժամանակ զրկվելու է տուգանքի չափսով իր միջոցները տնօրինելու հնարավորությունից:

Ի դեպ, գործարարները նշում են, որ, տարբեր հաշվարկներով, ՊԵԿ –ի դեմ ներկայացված վիճարկման հայցերով գործերի 75-80 տոկոսի դեպքում այդ հայցերը բավարարվում են, ինչը բավականին խոսուն ցուցանիշ է: Ընդ որում, այս նախագիծը միայն գործարարներին չի վերաբերում, այլ նաև անհատ քաղաքացիներին, օրինակ՝ ՃԵԿ խախտումների առումով:

Հավելենք, որ երեկվա դրությամբ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այս նախագծին դեմ քվեարկածները կազմում էին... 100 տոկոս (մոտ 3000 ձայն): Իրականում կողմ քվեարկածներ էլ կային, բայց նրանց թիվն այնքան փոքր էր (7), որ նույնիսկ 1 տոկոսի չէր հասել և կայքում արձանագրված էր... 0 տոկոս: Փաստորեն, այս դեպքում նախաձեռնողներն իրենք էլ չէին քվեարկել իրենց նախագծի օգտին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով