Արտաքին 1 տարի առաջ - 19:22 14-03-2025

G7-ը կխստացնի պատժամիջոցները, եթե ՌԴ-ն մերժի 30-օրյա հրադադարը

Մեծ յոթնյակի (G7) երկրները կարող են խստացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, եթե Մոսկվան հրաժարվի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Քվեբեկում կայացած G7-ի արտգործնախարարների հանդիպման ամփոփիչ կոմյունիկեի նախագիծը։

Նշվում է, որ անդամ պետությունները քննարկել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ որպես պատասխան Մոսկվայի՝ հրադադարի չգնալու դեպքում։

Փաստաթղթում նշվում է, որ G7-ը պատրաստ է Ռուսաստանի համար «ավելացնել ծախսերը», եթե հրադադարի շուրջ բանակցությունները չբերեն ցանկալի արդյունք։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր