Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:23 11-03-2025

Այս իշխանությունը որոշել է կրկին ՌԴ-ի հետ սիլիբիլի անել. Կարեն Քոչարյան

Այսօր կարդացի, որ Ազգային ժողովի նախագահը երեք տարի հետո որոշեց այսօր հայտարարի, որ մինչև մայիս Կապանում կբացվի Ռուսաստանի հյուպատոսությունը, չգիտես ինչու նոր որոշեցին դա ասել, ենթադրվում է, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետևանքով այս իշխանությունները մնացել են լրիվ անտեր՝ աշխարհաքաղաքական առումով, և փորձում են հիմա նորից ռուսների հետ սիլիբիլի անեն։ Այս մասին նշել է քաղաքագետ Կարեն Քոչարյանը։

«Դա նկատվում է նաև արևմտյան ուժերի ռեակցիայից այստեղ, որոնք երկար ժամանակ այս իշխանության հենարաններից մեկն էին, հիմա ամենաուժեղ քննադատողներն են։ Պատահական չի, որ իշխանական ամբողջ վերնախավը Ազատություն ռադիոկայանին մեղադրում է ֆեյք լուրեր տարածելու մեջ, այն ռադիոկայանին, որը իրենց իշխանության բերելու ընթացքում 24/7 ռեժիմով լուսաբանում էր այս իշխանություններին։ Ես նայում եմ՝ արևմտամետ ուժերը ևս բավականին լուրջ քննադատություների են ենթարկում իշխանություններին, երևում է, հա, որ իշխանությունները որոշել են կրկին ընկնել ռուսների գիրքը, կստացվի, թե չէ, դա էլ խնդիր է, բայց քանի որ փորձեցին տարբեր տեղեր, ենթադրում եմ, որ բոլոր տեղերից ստացան կամ չոր ատկազ, կամ ասացին՝ հիմա մենք ծանր վիճակում ենք, գնացեք ձեր գլխի ճարը տեսեք»,- նշեց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ