Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:35 09-03-2025

Այսօր Մեծ Պահքի Երկրորդ կիրակին է՝ Արտաքսման կիրակին

Այսօր Մեծ Պահքի Երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակի։ Մեծ Պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստացել է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից և խորհրդանշում է նախամարդու դրախտից արտաքսվելը։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Ադամն ու Եվան չպահեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և չարի գիտության պտուղը:

Ադամի ընտրությունը փոխեց աշխարհը, բայց փոփոխված աշխարհում մարդն իր արժեքը չկորցրեց շնորհիվ Երկրորդ Ադամի:

Օրվա խորհրդով պայմանավորված փորձում ենք հիշել և արժևորել Ադամի կորցրածը, բայց նաև՝ գնահատել ու վերապրել այն, ինչ պարգևեց մեզ Երկրորդ Ադամը՝ Հիսուս Քրիստոս:

Ակնկալելով մեր անկեղծ զղջումը՝ Քրիստոս հրավիրում է ամենքիս ապաշխարության ու առաջնորդում դեպի Ճշմարտություն և Կյանք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք