Արտաքին 1 տարի առաջ - 16:05 07-03-2025

Հռոմի պապը հայտարարություն է տարածել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվելուց հետո առաջին անգամ դիմել է ուխտավորներին, ովքեր ամեն օր հավաքվում են Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։ Հիվանդանոցից ստացված ձայնային հաղորդագրության մեջ նա շնորհակալություն է հայտնել նրանց աղոթքների համար, հայտնում է Vatican News-ը։

«Ես ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Պետրոսի հրապարակից իմ առողջության համար կատարած աղոթքների համար: Ես ձեզ ուղեկցում եմ այստեղից: Թող Տերը օրհնի ձեզ, և թող Աստվածածինը պաշտպանի ձեզ: Շնորհակալություն», - ասել է Ֆրանցիսկոսն իսպաներենով ուղերձում:

Ուղերձը հեռարձակվել է հինգշաբթի երեկոյան Սուրբ Պետրոսի հրապարակում՝ պապի ապաքինման համար նախատեսված աղոթքից առաջ:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ