Ներքին 1 տարի առաջ - 18:43 06-03-2025

2 ամսում Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրվել են ավելի քան 13 մլն դրամով. լրագրող

Լրագորղ Ոսկան Սարգսյանի գրառումը. «Երկու ամսում մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրվել են ավելի քան 13 միլիոն դրամով

Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները 2025թ․ փետրվարի 26-ի դրությամբ ստացել են 13 միլիոն 183.1 հազար դրամի պարգևավճար։ Հայտնի չէ, թե նվաճումների, աշխատանքային ձեռքբերումների համար են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները ճոխ կերպով պարգևատրվում շուրջ 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետական բյուջեից։

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ ․ «2021թ․ ապրիլի 8-ից զբաղեցնում եք Տավուշի մարզպետի պաշտոնը։ Որո՞նք են այն 3 մեծ ձեռքբերումները, հաջողությունները, որոնք դուք ունեցել եք անցած գրեթե 4 տարվա ընթացքում»։ Մարզպետարանից պատասխանել են ․ «Մարզպետն ապահովում է մարզում կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը: Անցած 4 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, բոլորն էլ կարևոր ձեռքբերում են»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ