Արտաքին 1 տարի առաջ - 20:11 06-03-2025

Իգդիր-Նախիջևան գազատարը կապահովի էներգետիկ անվտանգություն. Էրդողան

Մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկու երկրների առաջնորդները նաև առցանց հետևել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը։

Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սերտ և «եղբայրական» կապեր ունեն, իսկ համագործակցությունը բոլոր ոլորտներում հաջող է ընթանում:

«Մեր երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են լայն ընդգրկումով՝ պաշտպանությունից մինչև առևտուր»,- հավելել է նա:

Թուրքիայի նախագահը երկկողմ համագործակցության մեջ առանձնահատուկ է համարել էներգետիկայի ոլորտը, որտեղ մի շարք նախագծեր արդեն իսկ իրականացվել են:

Նա նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա նշանակալի ծավալով գազի մատակարարում ապահովելու մասով:

«Այս ոլորտում ռազմավարական և բեկումնային նախագծեր իրագործելու հարցում Ադրբեջանի հետ լիովին ներդաշնակ ենք»,- ասել է նա:

Էրդողանը, խոսելով Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկման մասին, ընդգծել է, որ այդպիսով ամբոջղովին կապահովվի Նախիջևանի բնական գազի պահանջարկը և էներգետիկ անվտանգությունը:

Բացի այդ, Թուրքիայի առաջնորդն անդրադարձել է տարածաշրջանային քաղաքականությանը և հավելել, որ «երկու երկրներն էլ միտված են խաղաղության»:

«Վճռական ենք տարածաշրջանային խաղաղությանը, բարօրությանը և հանգստությանն ուղղված ամեն տեսակ նախագիծ կյանքի կոչել»:

Էրդողանը վերջում նշել է նաև, որ նմանատիպ գործընթացներն էլ ավելի են ամրապնդելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները՝ դրանք որակելով «եղբայրական»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի