Ներքին 1 տարի առաջ - 18:47 27-02-2025

Սահմանազատումը շարունակվելու է Տավուշից՝ հյուսիսային անկյունից. փոխվարչապետ

Մեր սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է և վերջին հանդիպումից հետո մենք հրապարակել ենք և մատնանշել ենք՝ ոնց ենք շարունակելու աշխատանքները: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա չկարողացավ պատասխանել, թե երբ են սկսելու սահմանազատման հաջորդ փուլը:

«Սահմանազատումը հյուսիսային անկյունից է սկսվելու: Իմ կարծիքով՝ մինչեւ սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու: Մենք միշտ աշխատանքային խմբերով ենք հանդիպումը»,- ասաց նա:
Հարցին՝ որ կողմի առաջարկն է եղել՝ սահմանազատումն սկսել այդ հատվածից, փոխվարչապետը պատասխանեց. «Դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է:

Աշխատանքային հանդիպումների արդյունքում մենք անպայման կհրապարակենք մեր անելիքները: Հանդիպման կոնկրետ ամսաթիվ հիմա չեմ կարող նշել, բայց պայմանավորվածությունները կան, որ ինտենսիվ պետք են լինեն»,- ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը