Սպորտ 1 տարի առաջ - 18:12 26-02-2025

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ու Վրաստանի հավաքականը կհանդիպեն մարտի 20-ին. փետրվարի 27-ից կսկսվի տոմսերի վաճառքը

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականը կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ:

Առաջին խաղը կանցկացվի մարտի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին, «Դինամո Արենայում»:

«Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին․ հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Տոմսերի արժեքը կկազմի 20, 40, 70 և 100 լարի, իսկ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ձեռք բերել առավելագույնը չորս տոմս։

Անվտանգության միջոցառումներից ելնելով՝ վրացի երկրպագուներին թույլ չեն տա այցելել հայ երկրպագուների համար նախատեսված առաջին կարգի 9-րդ և 10-րդ սեկտորները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ