Ներքին 1 տարի առաջ - 19:19 25-02-2025

Աժ-ում քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ներկայացնելով առաջին ընթերցումից հետո իրականացված փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ բովանդակային հիմնական առաջարկները ներառվել են նախագծում: Մասնավորապես՝ երիտասարդական կազմակերպություն հասկացությունը սահմանելիս շեշտադրվել է ոչ առևտրային կազմակերպության պահանջը, քանի որ, ըստ Արթուր Մարտիրոսյանի, «քաղաքացիական սուբյեկտ լինելու համար «ոչ առևտրային» լինելու հանգամանքը էական նշանակություն ունի»:

Նախագծով ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, որը, Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ, կարևոր է ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման և երիտասարդության ոլորտում, այսպես կոչված, անձրևանոցային կառույցների ձևավորման տեսանկյունից: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել համապատասխան իրավակարգավորում՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետական լիազոր մարմնի հետ պետք է համագործակցեն պայմանագրային հիմունքներով՝ իրականացնելով համախումբ սոցիալական շահերի պաշտպանություն:

Վերջին փոփոխությամբ որպես քաղաքականության սուբյեկտ ավելացվել են երիտասարդական նախաձեռնող խմբերը:

«Երիտասարդության պարագայում խոսում ենք քաղաքացիական հասարակության այն սուբյեկտների մասին, որոնք դեռ իրավական կարգավիճակ չունեն և գտնվում են սկզբնավորման որոշակի փուլում: Ուստի, նրանք հանդես գալով որպես համայնքային կամ որևէ այլ նախաձեռնող խումբ՝ կարող են կուտակել համապատասխան ներուժ՝ հետագայում գրանցվելու, իրավական կարգավիճակ ստանալու և հանրային կյանքում ավելի էական դերակատարում ունենալու համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Անդրադառնալով պատգամավորների հարցերին և առաջարկություններին՝ Արթուր Մարտիրոսյանը պարզաբանումներ է ներկայացրել նախագծով առաջարկվող երիտասարդության տարիքային շեմի վերաբերյալ:

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է նաև փոփոխություններ այլ իրավական ակտերում, մասնավորապես՝ «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ