Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:15 25-02-2025

Հայկական բիզնեսներն իրենց ժամանակի մոտ 30%-ը ծախսում են ոչ թե բիզնեսի զարգացման, այլ քաշքշուքների վրա

Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջերս բիզնեսի համար խորհրդատվություն/թրեյնինգներ իրականացնող մի եվրոպական ընկերության հիմնադիր էր եկել Մանթաշյանց ակումբի հյուր, որը աշխատում էր ռուսախոս, ամերիկյան ու ասիական (Չինաստան, Թայլանդ և այլն) շուկաների հետ։ Նրանք խորհրդատվություն էին տվել նաև մոտ 50 հայաստանյան ընկերությունների։

Երբ հարցրեցինք, թե ինչ տարբերություն կա ամերիկյան, չինական և հետխորհրդային տարածաշրջանների բիզնեսների միջև, մեր հյուրը ասաց, որ ի տարբերություն ամերիկյան կամ չինական ընկերությունների՝ հետխորհրդային բիզնեսներն, այդ թվում հայկական, իրենց ժամանակի մոտ 30%-ը ծախսում են ոչ թե բիզնեսի զարգացման, արժեք ստեղծելու, այլ պետության, հարկայինի հետ քաշքշուքների վրա։

Պատկերացնո՞ւմ եք, մեզ մոտ բիզնեսները ստիպված են իրենց ժամանակի 30%-ը ծախսել հարկայինի կամ պետական կառույցի հետ հաղորդակցության վրա, հետևաբար արդեն 30%-ով ավելի քիչ մրցունակ են։
Հայաստանում վերջին մեկ-երկու տարիներին իրավիճակն ավելի է վատացել։ Պատմականորեն, 30 տարի Հայաստանի հարկային օրենսդրությունն այնպես է գրվել, որ ցանկացած պահի ցանկացած բիզնեսի վրա հնարավոր լինի խնդիրներ գտնել։ Այդ խնդիրներ գտնելը հարկային համակարգի շահութաբերության հիմնական մեխանիզմն էր, հետևաբար պետությանը պետք չէր այնպիսի հարկային համակարգ, որտեղ բիզնեսը մաքուր աշխատի։ Հարկայինը գտնում էր խնդիրները, ստիպում էր բիզնեսին վճարել, ու թեման փակվում էր։

Հիմա այդ վատ օրենսդրական համակարգը հիմնականում մնացել է՝ որոշ տեղերում էլ ավելի վատթարացել, պարզապես նախորդ ժամանակների պես օրենքից դուրս հարցեր լուծելը բարդացել և համեմատաբար նվազել է։ Արդյունքում, հարկային համակարգն իր օրենսդրական կարգավորումներով, հարկայինի՝ ամեն քայլին քրեկանով գործերով վախեցնելու վարքով մի մեծ մահակ է դարձել, որը խրված է հայկական բիզնեսի անիվների արանքում ու բիզնեսին պահում է վախի մթնոլորտում։ Իսկ կարո՞ղ է վախի մթնոլորտում բիզնեսը մտածի զարգացման մասին՝ իհարկե ոչ»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի