Արտաքին 1 տարի առաջ - 12:34 24-02-2025

ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է հետ կանչել ՄԱԿ-ին ներկայացված հակառուսական բանաձևը․ WP

ԱՄՆ-ն Կիևից պահանջել է հետ կանչել ՄԱԿ-ի բանաձևը, որը դատապարտում է Ռուսաստանի Դաշնությանը՝ երկիր ներխուժելու համար, գրում է The Washington Post-ը։

Ըստ թերթի աղբյուրների՝ Վաշինգտոնի առաջարկը զարմացրել է Կիևին։ Ուկրաինական իշխանություններն այս տեքստն անվանում են «ռուսամետ»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է դիվանագետներին չտրվել ճնշումներին։

WP-ի զրուցակիցները նշել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը պնդում է, որ ուկրաինական բանաձևը փոխարինվի Վաշինգտոնի պատրաստած «մեղմացված» փաստաթղթով։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ-ն հրաժարվել է աջակցել է բանաձևին և առաջարկել է փաստաթղթի սեփական տարբերակը։ Բանաձևի նախագիծը բաղկացած է երեք պարբերությունից։ Տեքստում նշվում է, որ ՄԱԿ-ի նպատակը մնում է խաղաղության և անվտանգության պահպանումը, ինչպես նաև միջազգային վեճերի խաղաղ կարգավորումը։ Փաստաթղթում խոսվում է նաև մարտերի հետևանքով զոհվածների մասին և կոչ է արվում շուտափույթ դադարեցնել հակամարտությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ամերիկյան բանաձևի նախագիծը փետրվարի 24-ին կներկայացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան