Արտաքին 4 տարի առաջ - 21:34 02-05-2022

Վրաստանի խորհրդարանը փաստեր է պահանջում Ուկրաինայից՝ ՌԴ-ին օգնելու մեղադրանքների ֆոնին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին բացատրություն է պահանջել Ուկրաինայից, որը Թբիլիսիին մեղադրել է Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնելու մեջ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Սա երկրորդ դեպքն է, երբ Կիևը Թբիլիսիին մեղադրում է Մոսկվային տնտեսական օգնություն ցուցաբերելու մեջ։

«Մենք հուսով ենք, որ ուկրաինական կողմը պարզաբանումներ կանի, կամ ամենայն հավանականությամբ, ինչպես առաջին դեպքում, Վրաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհի մասին հայտարարությունները կմնան չհաստատված և զուտ որպես հայտարարություններ կմնան»,- ասել է նա։

Պապուաշվիլին հավելել է, որ Կիևի մեղադրանքներում փաստեր չեն բերվել, և անհասկանալի է նման հայտարարությունների նպատակը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան