Արտաքին 4 տարի առաջ - 15:24 05-04-2022

Վրաստանը Ուկրաինայից ապացույցներ է պահանջում իր տարածքով պատժամիջոցային ապրանքների մաքսանենգության վերաբերյալ  

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը Ուկրաինային կոչ է արել ներկայացնել ապացույցներ այն բանի, որ Ռուսաստանը «մաքսանենգության ալիք է ստեղծում Վրաստանի տարածքով՝ երկրի քաղաքական ղեկավարության համաձայնությամբ, պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները, այդ թվում՝ ռազմական նշանակության, տեղափոխելու համար»։

«Ուկրաինական ռազմական հետախուզությունը տեղեկություն է տարածել, որի համաձայն՝ վրացական հատուկ ծառայություններն իբր գաղտնի կապեր ունեն Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների հետ՝ Վրաստանի տարածքով ապրանքների մաքսանենգությունը կազմակերպելու համար։

Այդ գործողությունը, Վրաստանի օրենսդրության համաձայն, համարվում է առանձնապես ծանր քրեական հանցագործություն։ Մենք ուկրաինական կողմին կոչ ենք անում անհապաղ մեզ տրամադրել այս տեղեկատվության ապացույցները՝ դրանց իրավականորեն արձագանքելու համար։ Վրաստանի իշխանություններն անզիջում կլինեն նման հանցագործության հնարավոր ցանկացած դեպքում»,- ասված է հայտարարության մեջ։

«Հակառակ դեպքում այդպիսի հայտարարությունը կհամարվի ապատեղեկատվություն, ծայրահեղ ոչ բարեկամական և սադրիչ քայլ՝ ուղղված Վրաստանում ներքին անկարգությունների հրահրմանը, կամա թե ակամա Վրաստանին թշնամի ուժերի շահերին ծառայելուն»,- ասվում է Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան