Ներքին 1 տարի առաջ - 10:44 24-02-2025

«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

«Կարող ենք մրցույթը հայտարարել այս շաբաթվա վերջ»,- ասել է նա՝ հավելելով, որ մշակվել է հանրային ներդրումային նախնական ծրագիրը, որ կարող է ներկայացվել կառավարություն։