Ներքին 1 տարի առաջ - 11:41 22-02-2025

Այն ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է. հայտարարություն

Այն ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է:Այս մասին ասվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակի տարածած հայտարարությունում:

«Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված, որոնք փաստացի խաթարում են մեր գրասենյակի բնականոն աշխատանքը և մեզ այցելած քաղաքացիներին հարցուփորձ անելով վախ ներարկում:

Տապալված օպերացիայից հետո, իշխանությունը այժմ ճանապարհներ է փնտրում կաշկանդելու Վարդան Ղուկասյանի գրասենյակի աշխատանքն ու վախի մթոնոլորտ ձևավորում նրա համակիրների շրջանակում:

Սա ոչ միայն անընդունելի և անհավասար մոտեցում է սպասվող ընտրապայքարում, այլև անօրինական ու անբարոյական: Սրանով ևս մեկ անգամ պատռվում է իշխանությունների «դեմոկրատ» դիմակը և ապացուցվում, որ այն ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ բերման էին ենթարկել Վարդան Ղուկասյանին եւ նրա թիկնապահին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ապա ազատ էին արձակել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ