Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:14 21-02-2025

Վերջին զանգ չի լինի. ուսուցիչները բողոքում են նախարարից

Մի շարք քաղաքացիներ ահազանգել են Oragir.News և մտահոգություն հայտնել, որ դպրոցներում խոսակցություններ են շրջանառվում, թե Ժաննա Անդրեասյանի կարգադրությամբ՝ այս ուսումնական տարվա ավարտին վերջին զանգի միջոցառումներ պետք է տեղի չունենան։

Oragir.News-ը զրուցել է մի շարք ուսուցիչների հետ հասկանալու համար խնդրի էությունը։ Ուսուցիչները բավականին մտահոգված են։ Նրանք նշում են, որ եթե խնդիրը գումար հավաքելու մեջ է, ապա կարող են ավելի շատ այդ ուղղությամբ աշխատել, ոչ թե հեշտ տարբերակը ընտրեն և վերջին զանգը ուղղակի արգելեն։

Ի վերջո՝ երեխաները դրան սպասում են։ Գումար հավաքելն էլ պետք է լինի նպատակային և ծնողի կամքով: Եթե մտածում են ծնողների մասին, ապա թող կառավարությունը ֆինանսավորի թեկուզ փոքր մասշտաբով, բայց միջոցառումը տեղի ունենա։ Պարտադիր չէ՝ գնան ճոխ ռեստորաններ։

«Վերջին զանգը կարևոր տեղ ունի բոլորի համար, աշկերտների հիշողության մեջ է մնալու տարիներ շարունան, ինչո՞ւ են կոտրում երեխաների դպրոցական հիշողությունները՝ ոչ ոք չի հասկանում,- մտահոգություն են հայտնում քաղաքացիները։- Ի վերջո՝ երեխաները բեմ են բարձրանում, հրաժեշտի և շնորհակալության խոսք են ասում թե՛ դպրոցին, թե՛ իրենց ընկերներին»։

Ուսուցիչները նշեցին, որ նախկինում շատ միջոցառումներ էին կազմակերպում շրջանավարտների համար։

Հասկանալի է, որ երկիրը պատերազմական վիճակում է, մարդիկ տրամադրություն չունեն, բայց կան բաներ որոնք պետք է շարունակական լինեն։ Նրանք պատմեցին, որ նախկինում եղել են դեպքեր, երբ ծնողին նեղություն չտալու համար երեխաները հավաքվել են դասընկերներից մեկի տանը, լավ ուրախացել, քննությունների ավարտից հետո էլ կրկին հավաքվել են, նշել։

«Այս արգելքն անիմաստ է, այդ օրը երեխաների օրն է, և ոչ մի նախարար չի կարող փչացնել այն»,- ասում էին նրանք։

Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքներ, և ինչ արգելք էլ կիրառվի, միևնույն է՝ տոնելու են։

Oragir.News-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության հետ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար։ Մեզ հայտնեցին, որ երկուշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, պաշտոնական հայտարարություն կանեն այս թեմայով։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի