Մամուլ 1 տարի առաջ - 07:33 20-02-2025

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ուղիղ հեռարձակումն ապահովել է շուրջ մեկ միլիոն դիտում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 17-ին շուրջ երկուսուկես տարվա դադարից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի քան 4 ժամ տևած մամուլի ասուլիսը բավական մեծ արձագանք ունեցավ, որոնք չեն դադարում անգամ հաջորդող օրերին։ Ասուլիսը լայնորեն տարածվեց նաև հարևան երկրների և արտասահմանյան այլ երկրների լրատվամիջոցներում ու հատկապես Սփյուռքում։

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 50 լրատվամիջոց: Բազմաթիվ լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են մամլո ասուլիսը, ինչը վկայում է երկրորդ նախագահի խոսքից մեծ ակնկալիքների մասին։ «Փաստը» ուսումնասիրեց ուղիղ հեռարձակմամբ լուսաբանած բազմաթիվ լրատվամիջոցներից 16-ում հանրային հետաքրքրության դիտումների պատկերը՝ ասուլիսից 48 ժամ անց՝ փետրվարի 19-ին։

Եվ այսպես, դիտարկեցինք «Ազատություն» ռ/կ, News.am, 5-րդ ալիք, 24news. am, Faktor TV, Yerevan.today, Civilnet, Yerkir.am, «Երկիր Մեդիա», Hayeli կայքերի ֆեյսբուքյան և յութուբյան, Armlur. am, «Առավոտ», «Հրապարակ», 168.am, Politik.am, A1Plus կայքերի յութուբյան էջերը (վերջիններս ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում չեն ունեցել), Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան դաշինքի» ֆեյսբուքյան պաշտոնական էջերը։

Փետրվարի 19-ին ժամը 15։30-ի դրությամբ թվարկված հարթակներում ասուլիսը դիտել էր 958144 օգտատեր: «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռ/կ ֆեյսբուքյան էջում, օրինակ՝ արձանագրվել է մոտ 400 հազար դիտում, «5-րդ ալիքի» ֆեյսբուքյան էջում՝ 53500, յութուբյան էջում՝ 61 հազար, Yerevan.today -ի ֆեյսբուքյան էջում՝ 58400, Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ 114 հազար և այսպես շարունակ։ Կրկնենք՝ խոսքը վերաբերում է ամբողջական ասուլիսի ուղիղ հեռարձակմանը։ Բազմաթիվ լրատվամիջոցներ տեղադրել են ասուլիսից հատվածներ՝ տեսանյութերով, որոնց դիտումները չենք հաշվարկել։ Ասուլիսը, ի դեպ, ուղիղ հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի նկատմամբ հետաքրքրության ամբողջական պատկերը շատ ավելի մեծ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում