Ներքին 1 տարի առաջ - 21:33 14-02-2025

Գևորգ Պապոյանը ստում է. ՀՀ ընդհանուր պարտքը 12 մլրդ դոլար է. ԱԺ նախկին պատգամավոր

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Գևորգ Պապոյանը հերթական անգամ սուտ և մանիպուլատիվ տեղեկատվություն է հրապարակում, իբր ՀՀ արտաքին պարտքը կազմում է ոչ թե 12 միլիարդ դոլար, այլ ընդամենը 5.9 միլիարդ։

Ասեմ որ ՀՀ ընդհանուր պարտքը կազմում է 12 միլիարդ դոլար, որից՝
– Արտաքին պարտք՝ 6,2 մլրդ դոլար
– Ներքին պարտք՝ 5,9 մլրդ դոլար
Արտաքին պարտքի մեջ ներառված են՝
– ՀՀ կառավարության պարտք՝ 5,7 մլրդ դոլար
– ՀՀ կենտրոնական բանկի պարտք՝ 508 միլիոն դոլար

Իսկ ներքին պարտքի հիմնական մասը կազմում են ռեզիդենտների ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 5,3 մլրդ դոլար:

Ստացվում է ՀՀ ընդհանուր պարտքը 12 միլիարդ դոլար է!
Իսկ Պապոյանը հավանաբար նշում է միայն ներքին պարտքի մասը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում