Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:24 08-02-2025

Բոյկոտը հասել է այնպիսի մասշտաբների, որ շուտով քաղաքային բյուջեն բերելու ենք կոլապսի. Սամվել Հակոբյան

Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը հասել է այնպիսի մասշտաբների, որ շուտով քաղաքային բյուջեն բերելու ենք կոլապսի, որ հասկանան՝ ավելի լավ է վերականգնեն 100 դրամը, որի դեպքում ավելի շատ է հավաքագրումներ լինում:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, որն արդեն 8-րդ օրն է՝ ինչ մասնակցում է բոյկոտի գործողություններին:

«Կոնֆլիկտների մի΄ գնացեք, սադրանքի մի΄ տրվեք, դուք խուլիգանություն չե΄ք անում, խախտում չե΄ք անում, դուք դեմ եք ապօրինի թանկացմանը»,-ասաց նա:

Անդրադառնալով նախօրեին 31 համարի ավտոբուսում կողային ապակին կոտրելու դեպքին, նա ասաց, որ կողմ չէ գույքի ոչնչացմանը, իրենք միայն դեմ են ապօրինի թանկացմանը:

«Ես չեմ զարմանա, որ դա կրկին ՔՊ-ի ներկայացուցիչներից է, որովհետև այն իշխանությունը, որը իրեն թույլ է տալիս, որ թաղապետարանի աշխատակիցներին հրահանգեն օգտվել ավտոբուսներից, կարող են սադրել նաև նման բաներ»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան

Ձեզ գուցե հետաքրքրի