Արտաքին 1 տարի առաջ - 15:08 06-02-2025

Ուկրաինան պատերազմում ավելի շատ զինվոր է կորցրել, քան ԱՄՆ-ն Վիետնամում և Կորեայում միասին վերցրած․ Քելլոգ

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Ուկրաինան երեք տարվա լայնածավալ ռուսական ագրեսիայի ընթացքում ավելի շատ զինվոր է կորցրել, քան ԱՄՆ-ն Վիետնամում և Կորեայում միասին վերցրած։
«Երկու կողմից էլ հարյուր հազարավոր զոհեր։ Միայն Ուկրաինան երեք տարվա ընթացքում ավելի շատ զինվոր է կորցրել, քան ԱՄՆ-ն Վիետնամում և Կորեայում միասին վերցրած»,-ասել է նա։

Քելլոգի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ավարտել այս պատերազմը։
«Ռուսաստանը միլիարդավոր դոլարներ է ստանում նավթի վաճառքից։ Ի՞նչ կլինի, եթե գինը իջեցնեք մինչև 45 դոլար մեկ բարելի դիմաց»,-ասել է Թրամփի հատուկ բանագնացը։

Նշենք, որ Կորեական պատերազմի ընթացքում (1950-1953թթ.) ԱՄՆ-ն կորցրել է մոտ 37 հազար զինվոր, Վիետնամի պատերազմում (1965-1975թթ․)՝ 58 հազար զինվոր։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45 100 ուկրաինացի զինվորական, վիրավորվել է 390 հազարը։ Ռուսական կորուստները Ուկրաինայի առաջնորդը գնահատել է գրեթե 200 հազար։ Ռուսական կողմը պաշտոնական տվյալներ չի հայտնում իր կորուստների մասին։
Օրերս էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմի ընթացքում կորցրել է գրեթե մեկ միլիոն զինվոր, իսկ Ուկրաինան՝ 700 հազար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար