Ներքին 1 տարի առաջ - 16:40 31-01-2025

«ՀայաՔվե»-ն իր զորակցությունն է հայտնում Մամիկոն Ասլանյանին և դատապարտում քաղաքական հետապնդումները

«ՀայաՔվե»-ն իր զորակցությունն է հայտնում Մամիկոն Ասլանյանին և դատապարտում բոլոր քաղաքական հետապնդումները։

«Հունվարի 29-ին առաջին ատյանի դատարանը 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտեց Վանաձորի ավագանու ընտրություններում առաջին տեղը գրաված քաղաքական ուժի ղեկավար Մամիկոն Ասլանյանին։ Նրա հանդեպ այս քրեական հետապնդումը իրականում զուտ քաղաքական հալածանք է՝ թելադրված գործող վարչախմբի կողմից։ Մամիկոն Ասլանյանն իր քաղաքական դիրքորոշման համար ենթարկվում է բացահայտ խտրականության՝ բացարձակապես շինծու հիմքերով։ Եվս մեկ անգամ ականատես ենք, որ քրեական հետապնդումը պատժի գործիք է դառնում քաղաքական ընդդիմախոսների դեմ։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է արդարադատությունը ոտնահարող այս հերթական դրսևորումը՝ այն համարելով ոտնձգություն ժողովրդավարության և դատական համակարգի անկախության դեմ։ Այս ակտը որերորդ անգամ վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում տապալված է տեղական ինքնակառավարումը․ իրականացվող քաղաքական հետապնդման հետևանքով հանրապետության` մեծությամբ երրորդ համայնքը փաստացի չունի ընտրված ղեկավար և ավելի քան երեք տարի ղեկավարվում է գործող վարչախմբի նշանակած դրածոյի կողմից․ ընդ որում սա տեղական ինքնակառավարման բռնազավթման ցավալի օրինաչափության շարքից է՝ Երևան, Գյումրի, Ալավերդի, Բերդ, Վարդենիս և այլ համայնքներում տեղի ունեցած աղաղակող դեպքերի կողքին։ Գործող վարչախումբը սրանով և նման այլ գործողություններով Հայաստանում տապալել է ժողովրդավարութունը, սահմանադրական կարգը և երկիրը փորձում է տանել դեպի լիակատար բռնապետություն։

Մեր զորակցությունն ենք հայտնում Մամիկոն Ասլանյանին ու բոլոր քաղբանտարկյալներին և վերահաստատում մեր վճռականությունը՝ պայքարել Հայաստանում օրինականության և ժողովրդավարական կարգերի վերականգնման համար»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար