Ներքին 1 տարի առաջ - 17:19 27-01-2025

Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել

Հունվարի 24-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության տարածքում 43-ամյա տղամարդը զբաղվում է կեղծ օղիների շշալցմամբ:

Նույն օրը 43-ամյա տղամարդը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:

43-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Համայնքային ոստիկանության Շենգավիթի և Մաշտոցի բաժինների ծառայողները հունվարի 25-ին քրեական վարույթի շրջանակում զննություն են կատարել վերոհիշյալ շինության տարածքում:

Հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի օղիների ակցիզային դրոշմանիշներ, խցաններ, սպիրտանման հեղուկով լցված 10 լիտր տարողությամբ ութ տարա, շշալցման տարբեր պարագաներ և շշալցված օղիներ:

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը