Ներքին 1 տարի առաջ - 12:06 26-01-2025

Ռազմարդյունաբերության բյուջեն 2024-ին կատարվել է ընդամենը 25%-ով. Civilnet

Կառավարությունը 2024-ին կրկին չի կարողացել ապահովել ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի կատարողականը՝ իրականացնելով նախանշված ծրագրերի ընդամենը մեկ քառորդը։ Վերջին տարիներին շարունակաբար խոստացվող ռեկորդային թվերը մնում են թղթի վրա։ Այս մասին գրում է civilnet.am-ը:

Ըստ հոդվածի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը 2024-ի նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում հերքել էր 2024-ի ինն ամիսներին ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային ծախսերի զրոյական կատարողականի մասին ընդդիմադիր պատգամավորների պնդումները։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարել էր ռազմարդյունաբերության ոլորտի «զրոյական կատարողականի» մասին։ Ի պատասխան՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պնդել էր, որ ռազմարդյունաբերողների հետ պայմանագրերը սովորաբար տարեվերջին են կնքվում, և կանխատեսել էր, որ 2024-ի կատարողականը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։

2024-ին ռազմարդյունաբերության ոլորտի կատարողականը 25 տոկոս է

2024-ի տարեկան պետբյուջեով ռազմարդյունաբերության ոլորտի համար պլանավորված 5,82 մլրդ դրամից փաստացի ծախսվել է ընդամենը 1,5 մլրդ-ը, որը կազմում է տարեկան պլանի ընդամենը 25 տոկոսը։

Տարվա ընթացքում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների համար նախատեսված գրեթե 4,2 մլրդ դրամ բյուջեից փաստացի ծախսվել է 1,4 մլրդ դրամ։ Ներկայացված 18 հայտերից հաստավել է ընդամենը 4-ը՝ տարեսկզբին որպես արդյունքային ցուցանիշ սահմանված 7-ի փոխարեն։

Մարտավարատեխնիկական առաջադրանքների կազմման համար նախատեսված 100 մլն դրամի ծրագիրն ամբողջությամբ զրոյացվել է, չի իրականացվել պլանավորված 7 առաջադրանքից ոչ մեկը: Փորձանմուշների արտադրության համար նախատեսված 1,5 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 51 մլն դրամ և յոթ նախագծի փոխարեն իրականացվել է միայն մեկը:

Մասնագետների վերապատրաստման ծրագիրը ևս մասամբ ձախողվել է. արտերկրում պահանջվող չափորոշիչները բավարարող կազմակերպությունում նախատեսված վերապատրաստման փոխարեն այն իրականացվել է Հայաստանում: Պլանավորված 25 աշխատակցի փոխարեն վերապատրաստվել է հինգը, նախատեսված 53 մլն դրամի փոխարեն ծախսվել է 2,3 մլն-ը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան