Ներքին 1 տարի առաջ - 20:15 25-01-2025

Կոպեկը տալու եմ՝ իջնեմ. քաղաքացիների բողոքը` տրանսպորտի թանկացման դեմ

«Ժողովուրդը չի ուզում տրանսպորտի այս բարեփոխումները, տեղից քիչ դարդ ունեինք, մի հատ էլ նոր դարդ ավելացրին»,- բարկացած նշեց ուղևորը՝ տրանսպորտում վիճաբանության ժամանակ։

Քաղաքացին այսօր Oragir.News-ին է փոխանցել ձայնագրություն, որը կատարվել է 99 համարի ավտոբուսում՝ հունվարի 25-ին՝ ժամը 11:33-ի դրությամբ։

Ուղևորներից մեկը նշում է, որ պետք է բոյկոտել տրանսպորտի քարտային համակարգը. «Այս ինչ խուժանություն էր, գցեցին ժողովրդի մեջ, ամսի մեկից միանալու ենք ակցիային՝ տալու ենք կոպեկ և նստելու»։ Նա վստահ է, որ վարորդներին ոչինչ էլ չի պատահի, նրանք այս ամենում մեղավոր չեն և ստացված գումարն էլ կփոխանցեն իրենց ղեկավարներին։

«Ժողովուրդը չի ուզում այս բարեփոխումները, տեղից քիչ դարդ ունեինք, մի հատ էլ նոր դարդ ավելացրին»,- նշեց ուղևորը։ Վերջինս հավելեց, որ դեմ է քարտային համակարգին, ցանկանում է կոպեկը տալ, մանրը ստանալ, իջնել։

Ուղևորներից մեկը ընդդիմացավ` նշելով, որ բարեփոխումները ճիշտ են, իսկ մյուսը հավելեց, որ իրենց տված կոպեկները գնում են վարորդների գրպանը։

Մի խումբ ուղևորներ բարկացան՝ հակադարձելով, որ ավելի լավ է գնա վարորդի գրպանը, քան պետբյուջե, գոնե կիմանան` մարդը տան համար հաց է առել։

Ուղևորների մի մասը փորձեց արդարացնել որոշումը` նշելով, որ փոփոխությունները պետք են, միշտ նույն 100 դրամը չէր կարող մնալ, ինչին ուղևորներից մեկը հակադարձեց` նշելով, որ, միևնույն է, Հայաստանը չի փոխվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում