Ներքին 1 տարի առաջ - 23:01 23-01-2025

Ինչպես և ուր են անհետանում վերնաշապիկները 5àSec քիմմաքրումից

Ամիսներ առաջ քաղաքացին 5àSec Armenia՝ քիմմաքրման էր ուղարկել թանկարժեք՝ Massimo Dutti ապրանքանիշի վերնաշապիկ, որը խորհրդավոր կերպով անհետացել է․ 5àSec-ը փոխհատուցման մասին չի մտածում, փոխարենը մինչ օրս փնտրում է վերնաշապիկը։

Oragir.News-ին դիմած քաղաքացին պատմեց, որ դեռևս 2024 թ․ դեկտեմբերին 5àSec Armenia քիմմաքրման ծառայություն է ուղարկել Massimo Dutti ապրանքանիշի թանկարժեք վերնաշապիկ, որը մինչ օրս չի ստացել․ պարզվում է, որ վերնաշապիկն անհետացել է, իսկ ծառայությունից պատասխանում են, որ առայսօր փնտրում են վերնաշապիկը։

Հարցին, թե 5àSec-ը մտադիր չէ՞ փոխհատուցել քաղաքացուն պատճառված վնասը, վերջինս պատասխանեց․ «Թեպետ նրանք ընդունում են, որ վերնաշապիկը կորել է, բայց փոխհատուցման մասին ոչ մի խոսք չկա»։

Իսկ թե ինչպես և ուր է անհետացել թանկարժեք վերնաշապիկը, և ինչու ծառայությունը փոխհատուցում տալու փոխարեն անիմաստ փնտրտուքների մեջ է՝ որոնելով ամիսներ առաջ հօդս ցնդած հագուստը, թողնում ենք մեր ընթերցողի երևակայությանը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը