Ներքին 1 տարի առաջ - 19:11 23-01-2025

Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների պատվիրակությանը:

Հանդիպման մեկնարկին, ողջունելով հյուրերին, նախագահն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու Հայաստանին, երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, անդրադառնալու միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներին:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է փոխգործակցության ընդլայնումը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հետ՝ նկատելով, որ ԵՄ հետ գործընկերության ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է:

Նախագահը բարձր է գնահատել ԵՄ երկրների, և առանձնակի՝ Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հաստատակամ աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին, երկրում ժողովրդավարության հաստատմանն ուղղված ջանքերին:

Խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Վահագն Խաչատուրյանին ջերմ ընդունելության համար, վերահաստատելով լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդմանը, ընդգծել պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի հետագա բարեփոխումների իրականացմանը: Նրանք նաև շեշտել են Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցման գործընթացին սատարելու պատրաստակամությունը:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերին: Խոսնակների պատվիրակությունն իր հաստատուն աջակցությունն է հայտնել խաղաղությանը միտված հայկական կողմի ջանքերին:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը