Ներքին 1 տարի առաջ - 13:35 23-01-2025

Մենք խաղաղություն չենք խնդրում. ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանի մոտեցումը կոնկրետ հարցերին հստակ ձևակերպված է, օրակարգային բոլոր հարցերով մենք առաջարկել ենք լուծումներ. անդրադառնալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա օրինակ բերեց, որ Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը», որը տարածաշրջանում ապաշրջափակման տեսլականն է։ «Բացի այդ, բոլոր հարցերով՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ սահմանազատման, և՛ մնացած այլ հարցերով շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել, և խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ»,-ասաց նա։

Հարցին, թե որքան են շարունակելու խաղաղություն խնդրել, երբ Ալիևը հակառակի մասին է խոսում՝ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին»։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանին փոխանցվել են առաջարկներ, և սպասում են նրանց պատասխանին․

«Այդ երկու հոդվածի մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել։ Այդ երկու հարցը հրապարակային է, դրանց մասին խոսել ենք։ Դրանց մասով, հուսով ենք, լուծումներ կգտնենք»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը