Միտք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 10:38 23-01-2025

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորն ասում է` հայերը սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ մեզ մոտ Ազգային Ժողովում իշխող ուժի ներկայացուցիչները շուտ-շուտ են կրկնում «Ղարաբաղ» բառը, որ Ալիևը սիրտը շոյեն, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը՝ Արզուխան Ալիզադեն, իր հարցազրույցներից մեկում, խոսելով Սյունիքի նկատմամբ ադրբեջանական նկրտումների մասին, ասում է, որ հայկական հասարակությունը «հիվանդ է»։ «Նրանք սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից: 30 տարի անց նրանք վերջապես «երկաթե բռունցք» զգացին իրենց գլխին ու մի քիչ խելքի եկան։ Երևում է՝ հաջորդ անգամ ևս «երկաթե բռունցքը» գործի կդրվի։ Մեր նախագահը շատ կոնկրետ ասաց, որ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է․․․»։

Հայերի նկատմամբ ատելության քարոզի և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների քաղաքականությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով՝ անթաքույց։ Այն արտահայտվում է ամենուրեք, հենց սա է խորքային ու լուրջ խնդիրը, որի մասին մեզ մոտ գերադասում են լռել ու չտեսնելու տալ․․․»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ