Ներքին 1 տարի առաջ - 21:44 22-01-2025

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հունվարի 22-ին անցկացվել է վերապատրաստման դասընթաց-աշխատաժողով «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, աշխատաժողովի նպատակն էր զարգացնել և ամրապնդել աշխատակազմի կարողությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հետ կապված հատուկ դիրքորոշումների (Rule 9 submissions) ներկայացման տեսանկյունից։

Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Ըստ աղբյուրի՝ վերջինս ընդգծել է, որ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հատուկ դիրքորոշումների ներկայացմանն առնվող հարցերի քննարկումն արդիական է՝ հաշվի առնելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորած դրական պրակտիկան այս հարցում, ինչպես նաև դրա շարունակականությունն ապահովելու կարևորությունն ու հանձնառությունը։
Բացման խոսքով է հանդես եկել նաև «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն։

Նշվում է, որ դասընթացը վարել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ներկայացուցիչ Նիկիտա Կոլոմիեցը:

Մասնակիցներին, ի թիվս այլնի, ներկայացվել է ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացը, Հայաստանի փորձը, Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերը վճիռների կատարման գործընթացում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի կողմից՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար