Ներքին 2 տարի առաջ - 14:52 07-10-2024

ՄԻՊ-ը վերապատրաստման դասընթաց է անցկացնում՝ անհետ կորած անձանց ընտանիքներին աջակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հոկտեմբերի 7-10-ն անցկացվում է վերապատրաստման դասընթաց՝ Արդյունավետ հաղորդակցություն և սթրեսի կառավարում անհայտ կորած անձանց ընտանիքներին աջակցելու նպատակով» թեմայով։

Միջոցառումը կազմակերպվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով։

Փորձագետների հետ միասին մասնակիցները կուսումնասիրեն անհայտ կորածների ընտանիքների հետ աշխատանքի բարդությունները, հոգեբանական ազդեցությունը, Օմբուդսմանի դերը կարիքների լուծման գործում, հաղորդակցության հմտությունները, սթրեսի կառավարումը և այլն։

Դասընթացի մեկնարկին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել բացման խոսքով։ Պաշտպանը կարևորել է աշխատակազմի համար իրականացվող վերապատրաստումները, որոնց ընթացքում համատեղ քննարկվում են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առանցքային թեմաներ։

«Մեր աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու առումով աշխատակազմի կարողությունների զարգացումն ինձ համար առաջնային նշանակություն ունի։ Այս տեսանկյունից իսկապես առանցքային է այսօրվա ընտրված թեման․ հաղորդակցությունը մեր շահառու տարբեր սուբյեկտների հետ, նաև սթրեսակայունությունը, որովհետև մենք այնպիսի թեմաների և մարդկանց հետ ենք աշխատում, այնպիսի խնդիրների ենք առնչվում, որոնք պատշաճ մեթոդաբանությամբ հասցեավորման կարիք ունեն»,- ասել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է ԿԽՄԿ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ դասընթացի ժամանակ վեր կհանվեն բոլոր այն խնդիրները, որոնք դեռևս ուսումնասիրության կարիք ունեն։
Բացման խոսքով է հանդես եկել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար