Ներքին 1 տարի առաջ - 17:13 22-01-2025

Հայաստան-Վրաստան ճանապարհի որևէ հատված անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողությանը, թե՞ ոչ

Ինչպես հայտնի է, սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ըստ հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածության, պետք է վերսկսվի Տավուշի մարզից։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ Հայաստան-Վրաստան միջպետական Մ4 ճանապարհի որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմին կա՞, թե՞ ոչ։

«Ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, դրանք ինչ տեսք են ստանում և ինչպես են մտնում ուժի մեջ։ Այս շրջանակներում, կարծում եմ, կարող եք գտնել ձեր հարցի պատասխանը»,- պատասխանեց Մհեր Գրիգորյանը։

«Որևէ մեկը ձեր պատասխանից բան հասկացա՞վ։ Հարցս կոնկրետ էր։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում Հայաստան-Վրաստան ճանապարհն անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողության տակ, թե՞ ոչ»,- ասաց Դանիելյանը, ինչին ի պատասխան փոխվարչապետը վստահեցրեց՝ պայմանավորվածությունները հրապարակվում են և չեն կարող գաղտնի մնալ։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը