Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:57 21-01-2025

Ներքին համոզմունք ունեմ՝ 100 դրամն էլ է բավական. Մեսրոպ Մանուկյան

Մեր զոհվածների ծնողներն ու ընտանիքների անդամներն իրենց տվյալները պետք է տան, ՊՆ-ի, Ազգային անվտանգության, Ոստիկանության աշխատակիցները պետք է իրենց տվյալները տան, որ ձրի երթևեկեն: Այս մասին այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Մենք էդ կարևորագույն տվյալները պետք է տանք ո՞ւմ՝ օֆշորում գրանցված ինչ-որ ընկերության. ես կասկածում եմ, որ հետո էդ ընկերությունը, օրինակի համար, կարող է թուրքերի վրա ծախի էդ ինֆորմացիան»,- նշեց ավագանու անդամը։

Նշենք՝ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել տրանսպորտի թանկացման օրակարգով, որին իշխանությունը չի մասնակցել։ Ներկա էր 26 ավագանու անդամ, քվորում չի եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ