Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 20-01-2025

Ձևախեղված օրհներգն ու Արցախի քարտեզից սարսափող ՔՊ ականները, Լևոն Քոչարյանի հերքումը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 20-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Ազգային ժողովի հերթական նստաշրջանն այսօր սկսվեց օրհներգի կենդանի կատարմամբ։ Երգչախումբը երգեց օրհներգի այն տարբերակը, որն առաջարկում է իշխանությունը, բայց ԱԺ–ն դեռևս չի ընդունել։ «Հայաստանի Հանրապետությունում գործում է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը։ Դուք պարտավոր եք այդ օրենքը հարգել։ Որևէ մեկն իր ճաշակի սիրույն չի կարող որևէ օրենք խախտել։ Այսօր ԱԺ դահլիճում արդեն երկրորդ անգամ այդ օրենքը խախտվեց»,- նշել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով օրհներգի կատարմանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ ԱԺ անվտանգության աշխատակիցները մոտեցան ամբիոնին եւ պոկեցին ամբիոնի հետեւի մասում փակցված Հայաստանի և Արցախի միացյալ քարտեզը։ «Սա էլ իշխանության հանձնարարականի հիման վրա մեր անվտանգության ապահովման ծառայության գործողությունն էր, երբ ԼՂՀ եւ Հայաստանի հանրապետությունների միասնական քարտեզը պատռվում ու տարվում է»,- արձագանքեց Մինասյանը։ Քարտեզն այսօր ամբիոնին փակցրել էր «Պատիվ ունեմ» խմբակացության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հայտարարելով. «Թող էս հայրենիքն Աժ-ում մնա այնքան ժամանակ, քանի դեռ այն մենք չենք վերականգնել»:

Հունվարի 21-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Ավելի վաղ, Լավրովը հայտարարել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ՌԴ այցելելու հրավեր են ուղարկել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար