Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:44 23-04-2025

Դավիթ Բաբայանի հերքումը, Ադրբեջանն Արցախ է հրավիրում, ավտոբուսի վարորդ է դանակահարվել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 23-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը մեկուկես տարի Բաքվի բանտում անցկացնելուց հետո այսօր առաջին անգամ ընտանիքի միջոցով հեռախոսով ձայնային հաղորդագրություն է փոխանցել, որում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իբր ինքը դատավարության ժամանակ ասել է, որ հայերն են կազմակերպել Խոջալուի իրադարձությունները: «Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք: Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ»,- ասել է նա։ Բաբայանը նաև հիշեցրել է, որ վաղը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է «Հոգով-մտքով ձեզ հետ ենք: Հոգով-մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում: Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»,- եզրափակել է նա։


Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և մի շարք այլ քաղաքներում: Օկուպացված Ստեփանակերտից բացի, խաղերն անցկացվելու են Գյանջայում, Եվլախում, Մինգեչևիրում, Գաբալայում, Շեքիում, Գոյգոլում։ Ադրբեջանական կողմի հրավերին արձագանքել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։ Եվ կարծում եմ՝ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում: Կքննարկենք և ըստ այդմ կորոշենք»,- ասել է նա:


Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: «Խոսքը անհուսալի վարկեր ունեցող անձանց ֆինանսավորման մասին է, որոնց վարկային պաշտավորությունը չի գերազանցում 3 միլիոն դրամը, իսկ մայր գումարը՝ 1 միլիոն դրամը: Իհարկե պայման է, որ «անհուսալի վարկ ունեցողը» ունենա ներկայումս զբաղվածություն: Պետական բյուջեի, այսինքն հարկատուների համար սա կարժենա մոտ 170 միլիարդ դրամ, ըստ կառավարության: Այսպիսով, ՀՀ բոլոր հարկատուները, այդ թվում գուցե ոչ պակաս ֆինանսական դժվարություն ունեցողները, որոնք սակայն «անհուսալի վարկ» ունեցողի վերը նշված կատեգորիայում չեն, կֆինանսավորեն մի ծրագիր, որը այլ բան չէ, քան նախընտրական տարվա հաշվարկ: Իհարկե նաեւ փաստացի 170 միլիարդ դրամի «բոնուս» է բանկային համակարգին, որն առանց այդ էլ անցնող երեք տարիներին աշխատում է գերշահույթով, այդ թվում նաեւ քաղաքացիներին բանկային համակարգից կախվածություն պարտադրող կառավարական որոշումների շնորհիվ»,-գրել է նա:


Այսօր` ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։ Հանրապետության հրապարակում միջոցառման մեկնարկից հետո երթը շարժվում է Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ «Կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին մասնակցել ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ընդդեմ ուրացման և հանուն մեր անժամանցելի իրավունքների պայքարի կազմակերպված ավանդական Ջահերով երթին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար