Արտաքին 1 տարի առաջ - 12:12 19-01-2025

Դատարանը ձերբակալել է Հարավային Կորեայի պաշտոնանկ նախագահին

Հարավային Կորեայի պաշտոնանկ նախագահ Յուն Սոկ Յոլը պաշտոնապես ձերբակալվել է կիրակի վաղ առավոտյան այն բանից հետո, երբ դատարանը նրա երկարաժամկետ կալանավորման հրաման է տվել՝ անցյալ ամիս ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձի համար, հայտնում է Yonhap-ը: Փոխանցում է News.am-ը։

Սա Հարավային Կորեայի գործող նախագահի առաջին նման ձերբակալությունն է երկրի ժամանակակից պատմության մեջ։

Վկայակոչելով ապացույցները ոչնչացնելու հավանականությունը՝ Սեուլի Արևմտյան շրջանային դատարանի դատավորը Յունի ձերբակալության օրդեր է տվել՝ խռովության կազմակերպման և իշխանության չարաշահման մեղադրանքով, երբ նա դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն էր հայտարարել և զորքեր ուղարկել Ազգային ժողով, որպեսզի թույլ չտա օրենսդիրներին քվեարկել հրամանագրի դեմ։

Օրդերը տալուց հետո քննիչները կարող են Յունին մինչև 20 օր պահել կալանքի տակ, ներառյալ այն օրերը, որոնք նա արդեն անցկացրել է կալանքի տակ՝ չորեքշաբթի օրը Սեուլի իր նստավայրում ձերբակալվելուց հետո:

Կոռուպցիայի հետաքննության գլխավոր վարչությունը (CIO) նախատեսում է 10 օրվա ընթացքում Յունի կալանավորման գործը հանձնել դատախազությանը։ Սպասվում է, որ այնուհետև դատախազները կշարունակեն հետաքննությունը և 20 օրվա ընթացքում նրան մեղադրանք կներկայացնեն:

Օրդերի հրապարակումից հետո նախագահի զայրացած կողմնակիցները կոտրել են դատարանի շենքի պատուհանները և ներխուժել ներս՝ ի նշան բողոքի, ինչի արդյունքում իրարանցում է առաջացել: Նրանցից ոմանք պլաստիկ աթոռներ, աղբ և այլ առարկաներ են նետել դատարանի շենքը շրջապատող ոստիկանների վրա։

Ոստիկանությունը հարյուրավոր աշխատակիցների է մոբիլիզացրել, որպեսզի ապահովի անվտանգությունն այն տարածքներում, որտեղ Յունի կողմնակիցներն ու քննադատները ցույցեր են անցկացրել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ