Ներքին 1 տարի առաջ - 09:53 17-01-2025

Մյասնիկյան պողոտայում բախվել են «Lexus»-ը, «BMW»-ն ու 3 «Mercedes»-ներ. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեսորանային համալիրի հարևանությամբ բախվել են 3 «Mercedes», «BMW» և «Lexus» մանկիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին մինչ հրշեջների ժամանումը ավտոմեքենայից դուրս են բերել մի քանի երիտասարդ տղաներ, ովքեր այնուհետև պատգարակով վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, քանի որ ավտոմեքենաները հայտնվել էին ճանապարհի տարբեր հատվածներում՝ փակելով այն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ