Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:55 14-01-2025

Հույս չունեմ․ ՌԴ-ի հետ էլ պայմանագրեր ունեինք. հարցում՝ ԱՄՆ-ի հետ գործակցության մասին

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե ինչ ակնկալիքներ ունեն այս փաստաթղթից։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ մեծ ակնկալիքներ չունեն, որոշ քաղաքացիներ ասացին, որ դա կարող է դրական անդրադառնալ Հայաստանի վրա։

«Ակնկալիքները մեծ են։ Հույս ունենք, որ խորությամբ չէ, բայց գոնե որոշակի խնդիրների լուծումներ կտրվի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չգիտի, թե ինչ կտա դա Հայաստանին, բայց խաղաղություն է ցանկանում․ «Ուզում եմ, որ մեր երկրին խաղաղություն լինի, ամենակարևորն էդ ա, մի քանի երիտասարդ ա մնացել, գոնե իրանք մնան իրանց տեղում»։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ ոչ մի լավ բան չի կարող ակնկալել այս իշխանությունների օրոք։

«Քանի ղեկավարության գլխին Նիկոլն ա, ոչ մի լավ բանի չեմ սպասում»,- վրդովված ասաց նա։

«Հույսներս պետք է դնենք մեզ վրա, ոչ մի Ամերիկայի։ Մեր ղեկավարությոունն էնքան խելամիտ պիտի լինի, որ հույսը դնի մեր պաշտպանական համակարգի վրա»,- պատասխանեց մի կին։

Մեկ այլ կին էլ ասաց, որ այս ղեկավարության հետ հույսեր չի կապում․ «Ժամանակին ՌԴ-ի հետ էլ էդ պայմանագրերը ունեինք, արդյունքը տեսանք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում