Ներքին 1 տարի առաջ - 17:21 11-01-2025

Եկամտահարկի հետվերադարձի և հարկեր վճարելու էլեկտրոնային հարթակը չի աշխատում․ ահազանգ

Հիպոթեքով տուն գնելու ընթցակարգերում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել։

Նախկինում գործում էր եկամտահարկի վերադարձի պարզեցված կարգ։ Գործում էր թղթային տարբերակը։ Քաղաքացին դիմում էր գրում և վերադարձվող եկամտահարկը փոխանցվում էր վարկառուի բանկային քարտին։

Ներկայումս այս կարգում փոփոխություններ են արվել, և եկամտահարկի վերադարձը 2025-ի հունվարի 1-ից նույնպես հարկվում է, քանի որ դա նույնպես եկամուտ է համարվում։ Ներդրվել է նաև եկմատահարկի վերադարձի և դրանից գոյացած հարկերը վճարելու էլեկտրոնային հարթակ։

Oragir.News-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք տեղեկացնում են, որ հիպոթեքային վարկ ունեն եկամտահարկի հետվերդարձի պայմանով, սակայն էլեկտրոնային հարթակը փաստացի չի աշխատում, նոր դիմում ներկայացնելու տեղ չկա, իսկ արխիվային դիմումները չեն երևում։

Ենթադրելի է, որ նոր փոփոխություններով պայմանավորված՝ եկամտահարկի վերադարձի և դրանից հարկեր վճարելու էլեկտրոնային հարթակը չի աշխատում։

Արդյունքում տուժում են վարկառու քաղաքացիները, որոնք չեն կարողանում ժամանակին և պատշաճ կատարել իրենց վարկային, հարկային պարտականությունները, ինչն էլ կարող է բանկի և պետության հետ իրավական խնդիրներ առաջացնել։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»