Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:50 08-01-2025

Սերժ Սարգսյանը գնար բանավեճի ու ի՞նչն ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահն ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների նաև դժգոհությամբ նշեց, որ «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»:

Վերջինս իր խոսքին լրջություն հաղորդելու համար հիշեցրեց, որ 2004 թվականից մասնակցում է բանակցային գործընթացին:

Այս հայտարարությունն ավելի վաղ` 2016 թվականի աշնանն, արված այն դժգոհության տրամաբանության մեջ էր, երբ Ադրբեջանի կառավարության նիստում Ալիևը սրտնեղում էր, թե` փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Ավելին, 2021 թվականին, 44-օրյա պատերազմից մոտ 1 տարի անց, երբ Ալիևը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջան էր այցելել, իր շուրջը հավաքված մարդկանց ասում էր, որ եթե իրադարձություններն իրենց սցենարով չշարժվեր, ապա այս շրջանը մնալու էր Հայաստանին:

Փաստացի Ալիևը, միջազգային հիմնական դերակատարներն ուղղակի կամ անուղղակի խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության մասին և միայն փաշինյանական կացնային քարոզչությունն է, որ մինչև հիմա, Արցախի հանձնումն արդարացնելու համար, հասարակության մի հատվածին դեռ շարունակում է համոզել, թե 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովի հետո Արցախն արդեն հանձնված էր:

Իհարկե, Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչու Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով:

Թե բա` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտակ է՞»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ