Արտաքին 1 տարի առաջ - 20:19 02-01-2025

Մերձդնեստրի արդյունաբերությունը կանգ է առել

«Մերձդնեստրի տարածքում գործող բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, բացառությամբ սննդի արտադրությամբ զբաղվողներից, դադարեցրել են աշխատանքը», - այսօր հայտարարել է ինքնահռչակ հանրապետության տնտեսական զարգացման նախարարը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Պաշտոնյայի խոսքով՝ հունվարի 1-ից դադարեցվել է նաև բնակելի շենքերի ջեռուցումը ինչպես նաև տաք ջրի մատակարարումը բնակչությանը։

«Մեր էներգետիկ պաշարները պարզապես չեն հերիքում։ Եթե մոտ ապագայում այս խնդիրը չհաղթահարվի, պրոբլեմներն անդառնալի բնույթ կստանան, արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկումն անհնարին կդառնա», - նշել է նախարարը։

Մերձդնեստրում սկիզբ առած էներգետիկ ճգնաժամի պատճառը ռուսական գազի մատակարարումների դադարեցումն է Մոլդովա։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ