Ներքին 1 տարի առաջ - 12:06 27-12-2024

2025-ին լրանում է յոթ տարվա երաշտի շրջանը․ սկսվելու է առատության և լիության շրջանը․ Բագրատ Սրբազան

«2025 թվականին, ըստ Աստվածաշնչյան պատումի, լրանում է յոթ տարվա երաշտի շրջանը և սկսվելու է առատության և լիության շրջանը: Մեր երկիրը չի լինելու գրավված և ավերակ այլ՝ Վերհառնող և Շեն երկիր»,- ասուլիսի ժամանակ ասաց «Սրբազան պայքար»-ի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով, որ այդ անբեկանելի հավատքով է ներգրավվել պայքարի մեջ։

«Ես այս անբեկանելի հավատքով եմ ներգրավվել և շարունակելու եմ այս հրաշալի պայքարը, որը եղել և մնում է իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը, որովհետև մեր կյանքի սահմանափակ օրերն ավելին չեն, քան մեր իղձերն ու երազները, որովհետև ես պատասխանատվություն և ուխտ ունեմ Աստծու, իմ ժողովրդի, իմ նահատակ եղբայրների և պատմության առջև՝ հռչակելով, որ «Տերն է իմ լույսը և կյանքը ես ումի՞ց պիտի վախենամ, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի երկնչեմ» (Սաղմոս 26.1): Այս աղոթքով ու հռչակումով ենք սկսել և այդպես էլ կավարտենք․․․ Մենք այլընտրանք չունենք, բացի չարիքից ազատագրումը և հաղթանակը, որպեսզի Եռագույնը վերջնականապես հաղթի սև ու սպիտակին, Հոգին հաղթի «դուխին», Տաճարը հաղթի փողոցին և ամբողջությամբ Հոգևոր Հայաստանը հաղթի «նոր Հայաստանին»,- ասաց Սրբազանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում