Արտաքին 1 տարի առաջ - 19:38 26-12-2024

Բոսնիայի անվտանգության նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով

Բոսնիայի անվտանգության նախարար Նենադ Նեսիչը ձերբակալվել է կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառք ստանալու մեղադրանքով։ Նրա հետ միասին ձերբակալվել է ևս վեց հոգի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ​​դատախազության հայտարարությունը։

Սերբական Հանրապետության պետական ​​դատախազը և Ներքին գործերի նախարարությունը հետաքննում են կոռուպցիայի կասկածանքը «Սերբական Հանրապետության ճանապարհներ» հանրային ընկերությունում, որտեղ Նեսիչը գլխավոր տնօրենն էր 2016-2020 թվականներին:

Ձերբակալվել է նաև ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Միլան Դակիչը։

Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը դատախազությանը մեղադրել է սերբ պաշտոնյաների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու մեջ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին