Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:55 24-12-2024

Պապիկյանը տուն ունի էն շենքում, որը խախտումներով է կառուցվում, ինչի՞ եք թույլտվություն տվել

Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը շինթույլտվությունների, դրանց խախտումով իրականացնելու վերաբերյալ հարց բարձրացրեց:

«Հարցս վերաբերվում է «Ջերմուկ գրուպ»-ի կողմից Արշակունյաց պողոտայի վրա իրականացվող շինարարությանը։ Դա դասական օրինակ է, թե ոնց շինարարությունը չպետք է իրականացվի ու այդտեղ քաղաքապետարանը բազում անելիքներ ունի:

Ես փաստաթղթերը նայել եմ, պարզվում է, որ շինթույլտվությունը նոյեմբերին նոր է տրվել, բայց մայիս ամսից իրենք արդեն շինարարություն էին անում։ Կարծեմ դրա համար իրենք տուգանվում են, 100 կամ 200 հազար դրամ, ավելի բարձր տուգանվում են, բայց շարունակում են աշխատանքը»,- ասաց նա:


Ըստ Գրիգորյանի՝ կառուցապատողը կարողանում է թե՛ շրջանցի օրենքով նախատեսված քառակուսի մետրի պահանջները, թե՛ կառուցապատման մակերեսի պահանջները։

«Այս ամեն նորմերի խախտումների համար բնակիչները դիմում են տարբեր իրավապահ մարմինների, բայց ոնց հասկանում եմ, այս ամեն ինչն ավելի լուրջ, նույնիսկ քաղաքապետարանից է վեր, համակարգային կոռուպցիայի մասին է խոսքը, որովհետև այդ տեղ, այդ համալիրում բնակարաններ ունեն Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք, կառավարության անդամներ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ