Արտաքին 1 տարի առաջ - 11:42 22-12-2024

Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը քննադատել է Պանամայի ջրանցքով անցնող ամերիկյան նավերից գանձվող «անարդար» վճարումները և սպառնացել Վաշինգտոնին վերադարձնել այդ ջրային ուղու հսկողությունը։ Փոխանցում է News.am-ը։

Նա նաև ակնարկել է ջրանցքի տարածքում չինական ազդեցության աճը, ինչը մտահոգիչ միտում է ամերիկյան շահերի համար, քանի որ ամերիկյան բիզնեսը կախված է ջրանցքից՝ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև ապրանքները դրանով տեղափոխվելու առումով:

«Մեր ռազմածովային նավատորմին և առևտրին շատ անարդար և անխոհեմ են վերաբերվել: Պանամայի կողմից գանձվող վճարները ծիծաղելի են։ Մեր երկրի այս կատարյալ թալանը պետք է անմիջապես դադարեցվի»,- գրել է նա Truth Social-ի իր էջում։

«Սա բացառապես Պանամայի համար էր, ոչ Չինաստանի կամ որևէ մեկի համար: Մենք երբեք թույլ չենք տա, որ այն հայտնվի սխալ ձեռքերում»,- նշել է Թրամփը։

Նա հավելել է, որ եթե Պանաման չկարողանա ապահովել ջրանցքի «անվտանգ, արդյունավետ և հուսալի շահագործումը», «ապա մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը մեզ վերադարձվի ամբողջությամբ և առանց հարցերի»։

Պանամայի ջրանցքը, որի շինարարությունն ԱՄՆ-ն ավարտել է 1914 թվականին, հանձնվել է Պանամային 1977 թվականի համաձայնագրով, որը ստորագրել է դեմոկրատ նախագահ Ջիմի Քարթերը, գրում է AFP-ն։ Պանաման ամբողջական վերահսկողություն է սահմանել ջրանցքի վրա 1999 թվականին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար