Արտաքին 1 տարի առաջ - 19:24 21-12-2024

Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին

Սաուդյան Արաբիան ավելի վաղ գերմանական իշխանություններին նախազգուշացրել էր կասկածյալի ծայրահեղական հայացքների մասին, ով մեքենայով մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում այն ​​բանից հետո, երբ նա իր անձնական X աքաունթում հրապարակել էր գրառումներ, որոնք սպառնում էին խաղաղությանը և անվտանգությանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայում աղբյուրին։

Գերմանիայի իշխանությունները հետաքննում են Սաուդյան Արաբիայից բժշկին, որը ձերբակալվել է շուկայում ամբոխի մեջ մխրճված մեքենայի վարորդ լինելու կասկածանքով:

Der Spiegel ամսագիրը հայտնել է, որ նա համակրում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը։ Հանցագործության դրդապատճառները դեռևս պարզ չեն, և ոստիկանությունը կասկածյալի անունը դեռ չի նշել: Գերմանական լրատվամիջոցներում նրան հիշատակում են որպես Taleb A.։ Գերմանական FAZ թերթը հայտնել է, որ 2019 թվականին կասկածյալից հարցազրույց է վերցրել՝ նրան նկարագրելով որպես հակաիսլամական ակտիվիստ:

Թարմացված տվյալների համաձայն՝ ողբերգության հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ մոտ 200 մարդ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ