Արտաքին 1 տարի առաջ - 19:51 16-12-2024

Թուրքիան դատապարտել է Իսրայելի գործողությունները Գոլանի բարձունքներում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտել է Գոլանի բարձունքներում բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ Իսրայելի վերջին որոշումը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը շեշտել է իր հստակ դիրքորոշումը՝ որոշումը բնութագրելով որպես Իսրայելի կողմից օկուպացիայի միջոցով իր սահմանները ընդլայնելու շարունակական ջանքերի նոր փուլ։

«Մենք խստորեն դատապարտում ենք 1967 թվականից օկուպացված Գոլանի բարձունքներում ապօրինի բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ Իսրայելի որոշումը»։

Հայտարարության մեջ նաև ընդգծվել են Իսրայելի գործողությունների հետևանքները՝ նշելով, որ նման քայլերը լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն այս զարգացումները որակել է որպես «չափազանց մտահոգիչ»։

Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը վճռաբար արձագանքել Իսրայելի գործողություններին։ Հորդորել է համաշխարհային դերակատարներին ապահովել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած կառավարությունը դադարեցնի իր ապօրինի գործողությունները և հարգի միջազգային նորմերը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում