Արտաքին 3 շաբաթ առաջ - 12:23 22-09-2026

Իսրայելը հարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից

Իսրայելական բանակի հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող Դերաայի նահանգի երեք շրջաններին, հայտնել է Al-Ikhbariya հեռուստաալիքը։ Նրա տեղեկություններով՝ հրանոթներից գնդակոծությունն իրականացվել է բռնազավթված Գոլանի բարձունքների դիրքերից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արկերի ընկնելը ֆիքսվել է Աբիդին, Ջամլա և Մաարիա բնակավայրերի շրջակայքում։

Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել։

Ավելի վաղ նկատվել էր իսրայելական ստորաբաժանումների տեղաշարժը Վադի էր-Ռաքակադ հովտում՝ սահմանային Երմուկ գետի ավազանում։ Այդ տեղանքի ուղղությամբ գիշերային ժամերին լուսավորող հրթիռներ են արձակվել։

Օկուպացիոն ուժերն իրականացրել են նաև Էլ-Քունեյթրա նահանգի ապառազմականացված գոտում գտնվող Էր-Ռաֆիդ ավանի մաքրումը։ Դրա մուտքերի մոտ տեղադրվել են անցակետեր՝ քաղաքացիների և ավտոտրանսպորտի ստուգման համար։ Տեղի բնակիչների տներում խուզարկությունների ընթացքում ձերբակալվել են անձինք, որոնք կասկածվում են արմատական խմբավորումներին պատկանելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար