Արտաքին 1 տարի առաջ - 23:35 11-12-2024

ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորը մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումների պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետդեպը՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք գործիչների և լրագրողների։ Փոխանցում է Azatutyun-ը։

Նրանցից մեկին՝ Ռուֆատ Սաֆարովին, Պետդեպը ներկայացնում է որպես Ադրբեջանում մնացած քիչ թվով մարդու իրավունքների պաշտպաններից մեկը, որը թիրախավորվել է իր աշխատանքի համար։ Տարածած հաղորդագրությունում Պետքարտուղարությունն ընդգծում է՝ Սաֆարովը ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին, մի քանի օր անց նա պետք է Միացյալ Նահանգներ մեկներ՝ մարդու իրավունքների պաշտպանության համար մրցանակ ստանալու։

Պետդեպը շարունակում է՝ ձերբակալված մեկ այլ անձ՝ Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինչ Վագիֆգիզին, ճաղերի հետևում է 2023-ի նոյեմբերից, նրա ղեկավարած լրատվամիջոցը պետական միջոցների խոշոր չափերի յուրացման մեղադրանքներ է հետաքննել։ Նա էլ դեկտեմբերի 9-ին հեռավար կարգով հակակոռուպցիոն մրցանակի է արժանացել։

Պետդեպն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և կատարել ԵԱՀԿ -ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի